3 ապրիլի 2013 - 17:21 AMT
Իրանը կարող է առաջարկել հանրաքվե անցկացնել իրանական Ատրպատականին Ադրբեջանը միացնելու մասին

«Քեյհան» հասարակական քաղաքական կազմակերպությունում Իրանի հոգևոր առաջնորդի ներկայացուցիչ Հոսեյն Շարիաթմադարին հայտարարել է, որ Ադրբեջանի Հանրապետության բնակչությունը 10 մլն է, որոնց մեծ մասը շիաներ են:

«Ադրբեջանցիները խորը մշակութային կապեր ունեն Իրանի Ատրպատականի գավառի հետ: Փաստերն ու դիտարկումները վկայում են, որ Ադրբեջանի Հանրապետության բնակչությունն ընկալում է իրեն որպես Իրանից անջատված մաս: Իրանը կարող է առաջարկել Ադրբեջանի կառավարությանը հանրաքվե անցկացնել Ադրբեջանի Հանրապետությունը իրանական Ատրպատականին միացնելու վերաբերյալ»,-ասել է նա, հայտնում է Fars գործակալությունը: