Պենտագոնը հայտարարել է հակահրթիռային պաշտպանության համակարգեր Գուամ տեղափոխելու մասին

Պենտագոնը հայտարարել է հակահրթիռային պաշտպանության համակարգեր Գուամ տեղափոխելու մասին

PanARMENIAN.Net - Պենտագոնը հայտարարել է հակահրթիռային պաշտպանության համակարգեր Գուամ տեղափոխելու մասին ի պատասխան Հյուսիսային Կորեայի սպառնալիքների: Պենտագոնի ղեկավար Չակ Հեյգելը հայտարարել է, որ Հյուսիսային Կորեայի գործողությունները լուրջ վտանգ են ներկայացնում:ԱՄՆ պաշտպանության նախարարության հայտարարության մեջ ասվում է, որ առաջիկայում Գուամ կղզում կտեղակայվի THAAD հակահրթիռային համակարգը:

«ԱՄՆ-ն զգոն է մնում ի դեմս հյուսիսկորեական սադրանքի և պատարաստ է պաշտպանել ԱՄՆ տարածքը, մեր դաշնակիցներին ու մեր ազգային արժեքները»,-ասվում է Պենտագոնի հայտարարության մեջ:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---