4 ապրիլի 2013 - 09:24 AMT
Ավագանու ընտրություններին հետևելու համար դեռևս հավատարմագրված է 3 ՀԿ` 210 դիտորդով

Երևանի ավագանու մայիսի 5-ի ընտրություններին դիտորդական առաքելություն իրականացնելու նպատակով Կենտրոնական ընտրական հանձնաժողովում ապրիլի 3-ի դրությամբ հավատարմագրված են 3 տեղական ՀԿ ներկայացուցիչներ: ԿԸՀ պաշտոնական կայքէջից PanARMENIAN.Net-ը տեղեկանում է, որ «Ընտրական համակարգեր կենտրոն»-ը հայտավորել է 60, «Իրավակիրթ հասարակություն»-ը` 50, «Հարմոնիա»-ն` 100 դիտորդ:

Ընտրությունների նախապատրաստման և անցկացման հիմնական միջոցառումների ժամանակացույցի համաձայն` դիտորդների հավատարմագրման և հավատարմագրված դիտորդների ցանկում փոփոխությունների կատարման վերջնաժամկետն ապրիլի 24-ն է: