Երիտասարդական ԱԱ 6 քաշային կարգերում հանդես կգան 8 հայ ծանրորդներ

Երիտասարդական ԱԱ 6 քաշային կարգերում հանդես կգան 8 հայ ծանրորդներ

PanARMENIAN.Net - Աշխարհի երիտասարդական առաջնությանը, որը կանցնի ապրիլի 6-13-ը Տաշքենդում, կմասնակցեն 8 հայ ծանրորդներ: PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում Հայաստանի երիտասարդական հավաքականի գլխավոր մարզիչ Էդուարդ Կիզողյանն ասել է, որ առաջնությանը կմասնակցեն Մարզպետ Մինասյանը (50 կգ), Դավիթ Գասպարյանը (56 կգ),Ժորժ Եղիկյանը, Արթուր Սարգսյանը (69 կգ), Սամվել Գասպարյանը (77 կգ), Հովհաննես Ավդալյանը (85 կգ), Սիմոն Մարտիրոսյանը և Աշոտ Բեկզադյանը (+150 կգ):

Ըստ մարզչի, առաջնությանն իրենք պատրաստվել են Աբովյանում, իսկ Տաշքենդ կմեկնեն ապրիլի 5-ին: «Մեր խնդիրն է 2014թ. պատանեկան Օլիմպիական խաղերի ուղեգրեր նվաճել: Դրա համար հարկավոր է թիմային հաշվարկում գրավել 1-8-րդ տեղերը: Ես հավատում եմ մեր տղաներին, նրանք կարող են նվաճել մեդալներ ու ՕԽ ուղեգրեր»,-ասել է Կիզողյանը:

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---