4 ապրիլի 2013 - 11:30 AMT
Դավիթ Նալբանդյան. Ֆրանսիայի հետ խաղը ծանր է լինելու, պայքարելու ենք յուրաքանչյուր միավորի համար

Արգենտինահայ թենիսիստ Դավիթ Նալբանդյանը պատմել է իր ակնկալիքների մասին Արգենտինայի հավաքականի խաղից Ֆրանսիայի թիմի հետ Դևիսի գավաթի քառորդ եզրափակչում:

«Դա ծանր խաղ է լինելու: Մենք շանս ունենք, և պետք է օգտագործենք այն: Պետք է պայքարենք յուրաքանչյուր միավորի համար: Ֆրանսիացիները ֆավորիտներ են , սակայն մենք տանն ենք խաղում, և մեզ կսատարեն երկրպագուները»:

Թենիսիստը չի կարծում, թե այս հանդիպումը կարող է իր համար վերջինը լինել Դևիսի գավաթում: Նա նշել է, որ երբ վնասվածք ստացավ Ռումինիայի դեմ խաղում, շատերն էին ասում, որ նրա կարիերան հավաքականում ավարտվեց: «Ժամանակը ցույց տվեց, որ դա այդպես չէ: Չեմ ուզում շատ հեռուն նայել, սակայն հայտարարել կարիերայի ավարտի մասին ազգային թիմում դեռ վաղ է»,-ասել է նա:

Արգենտինա-Ֆրանսիա հանդիպումը տեղի կունենա Բուենոս Այրեսում ապրիլի 5-7-ը: