Գեղարդ Մուսասի. Ես ուղղակի ուրախ եմ, որ Իլիրա Լատիֆին ընդունեց այս մենամարտը

Գեղարդ Մուսասի. Ես ուղղակի ուրախ եմ, որ Իլիրա Լատիֆին ընդունեց այս մենամարտը

PanARMENIAN.Net - UFC on Fuel TV 9 երեկոյի գլխավոր մենամարտին չի մասնակցի Ալեքսանդր Գուստաֆսոնը, որին կփոխարինի Իլիրա Լատիֆին: Գեղարդ Մուսասին, որն այժմ մենամարտելու է Լատիֆիի հետ, իր կարծիքն է հայտնել այդ առնչությամբ:

«Ոչ ոք ինձ ոչինչ չի ասել իրավիճակի մասին, ինտերնետից եմ իմացել, ինչպես երկրպագուները: Ես ուղղակի ուրախ եմ, որ Լատիֆին ընդունեց այդ մենամարտը, գոնե կկարողանամ անցկացնել մարտը»,-Մուսասիի խոսքն է մեջբերում allboxing.ru-ն:

«Ես ստիպված կլինեմ այլ մարտավարություն կիրառել: Դա ռիսկային մենամարտ կլինի. ես շատ օգուտ չեմ կարողանա քաղել դրանից: Գուստաֆսոնի հետ մենամարտն ինձ շատ կմոտեցներ տիտղոսային մենամարտին, իսկ Լատիֆիի հետ հանդիպումից ես կարող եմ շատ բան կորցնել»:

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---