4 ապրիլի 2013 - 11:21 AMT
Դավիթ Հայրապետյանն ընդգրկվել է Ռուսաստանի ԵԱ բռնցքամարտի հավաքականում

2012թ. Օլիմպիադայի մինչև 49 կգ քաշային կարգում բրոնզե մեդալակիր Դավիթ Հայրապետյանն ընդգրկվել է Ռուսաստանի հավաքականի կազմում Եվրոպայի առաջնությանը մասնակցելու համար, հայտնել է մարզիկի անձնական մարզիչ Վալերի Էնտալցևը:

«Դավիթը թիմի առաջին համարն է և կմասնակցի Եվրոպայի առաջնությանը,-ասել է Էնտալցևը:-Մեր նպատակը մեկն է` հաղթել: Ով կլինի Դավիթի հիմնական մրցակիցը, կարծում եմ, առաջին հերթին Իռլանդիայի, Ադրբեջանի ու Ֆրանսիայի հավաքականների ներկայացուցիչները: Նման լուրջ մրցաշարում, ինչպիսին է Եվրոպայի առաջնությունը, սխալ կլիներ մրցակիցներին բաժանել հիմնական և ոչ հիմնական մրցակիցների: Պետք է պատասխանատու մոտենալ յուրաքանչյուր մենամարտին»:

Եվրոպայի առաջնությունը տեղի կունենա մայիսի 30-ից հունիսի 9-ը Մինսկում: