4 ապրիլի 2013 - 12:41 AMT
Հայկական խաչը կտեղադրվի Հյուսիսային բևեռում

2013թ. ապրիլ-օգոստոսին Ռուսական աշխարհագրական ընկերության, Կարելիայի Հանրապետության կառավարության հովանու ներքո տեղի կունենա եզակի գիտարշավ: Երկու ռուս ճանապարհորդներ Ֆյոդոր Կոնյուխովն ու Կարելիայի բնակիչ Վիկտոր Սիմոնովը կանցնեն շների օգնությամբ մի ճանապարհով, որը մինչ օրս անմատչելի էր համարվում: 4 ամսում նրանք կհաղթահարեն շուրջ 4 հազար կմ սառցե տարածք և կավարտեն ճամփորդությունը Գրենլանդիայի հարավային ափին:

Գիտարշավի համար Կոնյուխովին է փոխանցվել չորս խաչ՝ Ռուսաստանից, Ուկրաինայից, Բելառուսից ու Հայաստանից: ՀԱԵ կողմից այդ առաքելությանը սատարելու վկայությունն է Հայկական խաչը, որը օրհնել է ՀԱԵ Նոր Նախիջևանի և Ռուսաստանի թեմի առաջնորդ, եպիսկոպոս Եզրաս Ներսիսյանը Մոսկվայի Սբ Հարության եկեղեցում մարտի 24-ին՝ Ծաղկազարդի օրը:

Մարտի 27-ին ՌՀՄ ներկայացուցիչների, քանդակագործ Ֆրիդրիխ Սողոյանի, գեներալ-լեյտենանտ Նորատ Տեր-Գրիգորյանցի, Գարիկ Խուդոյանի ներկայությամբ խաչը, Հայաստանից բերված հողն ու Հանրապետության պետական դրշոը հանդիսավոր կերպով հանձնվեցին հայր Ֆյոդոր Կոնյուխովին:

Այս ակցիայով հայ ժողովուրդը կշնորհավորի եղբայրական ուղղափառ ժողովրդներին Ռուսիայի մկրտության 1025-ամյակի առթիվ և կհիշեցնի ողջ մարդկությանը նույն հավատի տեր Ռուսաստանի, Բելառուսի, Ուկրաինայի ու Հայաստանի անկոտրում հայրենասիրական ոգու ու ջերմ հարաբերությունների մասին, հայտնում է ՀԱԵ Նոր Նախիջևանի ու Ռուսաստանի թեմի մամլո կենտրոնը: