Samsung Galaxy S4-ը Հայաստանում կլինի մայիսի 4-ից ու կարժենա մոտ 395.000 դրամ

Samsung Galaxy S4-ը Հայաստանում կլինի մայիսի 4-ից ու կարժենա մոտ 395.000 դրամ

PanARMENIAN.Net - Samsung Galaxy S4-ը պաշտոնապես ներկայացվեց նաև Հայաստանում: Էլեկտրոնիկա արտադրող հարավկորեական ընկերության նոր արտադրանքի շնորհանդեսը Երևանում Ամիրյան 12 հասցեում գտնվող խանութ-սրահում էր, բայց վաճառքի հանվելուց հետո` նախնական տվյալներով մայիսի 4-ից, Galaxy S4-ը կարող եք ձեռք բերել միաժամանակ բոլոր` Samsung, Mobile Center, Orange և Fine վաճառասրահներից:

Samsung Galaxy S-ի 4-րդ սերունդն ավելի ամուր է ու բարակ, ավելի կատարելագործված հնարավորություններով: Ընկերության շարժական սարքավորումների գծով պատասխանատու Աշոտ Բուդաղյանը շնորհանդեսի ժամանակ մանրամասնեց. «Samsung Galaxy S4-ի չափսը, S3-ի համեմատ, նույնն է, բայց էկրանն է փոփոխությունների ենթարկվել: Այն 5 դյույմանոց է, 1920x1020 թողունակությամբ, Super AMOLED տեխնոլոգիայով պատրաստված: Սմարթֆոնը 2 տեսախցիկ ունի` 13 մեգապիքսելանոց հետևի մասում և 2 մեգապիքսելանոց` առջևի: Դրանց միջոցով օգտատերը հնարավորություն կունենա օգտվել Smart Pause, Smart Scroll, Air View և Air Gesture նորարար ֆունկցիաներից: Օրինակ, առանց էկրանին դիպչելու տեսնել հաղորդագրության տեքստը և թերթել էջերը, դիտել ֆոտոալբոմի լուսանկարները, զանգեր կատարել կամ այլ կերպ կառավարել հեռախոսը»:

«Samsung Ղազախստան և Կենտրոնական Ասիա» ՍՊԸ-ի նախագահ Սին Սիկ Չոյն ավելացրեց. «Սա դիզայնի և տեխնիկական պարամետրերի գլուխգործոց է: Հայաստանում սպառողները խելացի են և հետևում են տեխնիկական թրենդին, այնպես որ Samsung Galaxy S4-ը նրանց դուր կգա»:

Իսկ հայաստանցի գնորդի համար հեռախոսի մեկնարկային գինը 390.000-395.000 դրամ կլինի: Samsung-ի հայաստանյան ներկայացուցչության ղեկավար Անդրանիկ Շահբազյանը նշեց, որ այն դեռ հստակ որոշված չէ 2 պատճառով` արտադրանքը դեռ վաճառքում չէ և գինը պայմանավորում են նաև գործընկերների հետ համաձայնությամբ:

«Samsung» ընկերությունն իր գործընկերների հետ սպառողներին ընձեռնում են բացառիկ հնարավորություն` նախապես գրանցվել և 1-ինը գնահատել նոր սերնդի Galaxy S4 սմարթֆոնի հնարավորությունները։ Բացի այդ, մենք պատրաստել ենք անակնկալ նախնական պատվերի միջոցով գնում իրականացրած բոլոր գնորդների համար` S View Cover պատյանը»,- ասաց Անդրանիկ Շահբազյանը։

Շնորհանդեսի ժամանակ ներկայացվեց նաև հատուկ այս առիթով ստեղծված ֆեյսբուքյան նախագիծը, որի հաղթող մասնակիցը կշահի նոր սերնդի Galaxy S4 սմարթֆոնը: Իսկ հաղթելու համար հարկավոր է կարճ` մոտ 2 րոպե տևողությամբ հոլովակ նկարահանել, որում կներկայացվի Երևանը` լավագույն կողմից: Ապա հոլովակը պետք է ներբեռնել Samsung-ի ֆեյսբուքյան էջում ու սպասել առավելագույն լայքերի:

 Ուշագրավ
Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում
Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
---