Վարչապետը հանձնարարել է պատշաճ կերպով իրազեկել քաղաքացիներին թափուր աշխատատեղերի մասին

Վարչապետը հանձնարարել է պատշաճ կերպով իրազեկել քաղաքացիներին թափուր աշխատատեղերի մասին

PanARMENIAN.Net - Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի նոյեմբերի 8-ի նիստի N 45 արձանագրային որոշմամբ հավանության արժանացած Հայաստանի Հանրապետության զբաղվածության 2013-2018 թվականների ռազմավարությունը` կառավարությունն այսօրվա նիստում հավանություն տվեց «Զբաղվածության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի հայեցակարգին: Ինչպես հայտնեց սոցապ նախարար Արտեմ Սարգսյանը, Զբաղվածության պետական ծառայության բազայում այսօր մոտ 3 500 թափուր աշխատատեղ կա:

Վարչապետ Տիգրան Սարգսյանը հանձնարարեց պատշաճ մակարդակով իրազեկել քաղաքացիներին այդ մասին, այդ թվում հեռուստաեթերով: Ըստ նրա, զբաղվածության խնդիրը առաջնային է իշխանությունների համար, առավել ևս, որ քաղաքացիներն անընդհատ բողոքում են, որ աշխատատեղեր չկան:

Բացի այդ վարչապետը կարևորել է գործազուրկների վերապատրաստումը, որպեսզի նրանք կարողանան զբաղեցնել թափուր տեղերը:

Հիմք ընդունելով Հայեցակարգով սահմանված հիմնադրույթները` Նախարարության կողմից կմշակվի ՀՀ օրենքի նախագիծը, որը ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով կներկայացվի ՀՀ կառավարության քննարկմանը մինչև 2013 թվականի մայիսի 3-րդ տասնօրյակ:

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---