The Guardian-ը հայտնաբերել է Ալիևների ընտանիքի օֆշորները

The Guardian-ը հայտնաբերել է Ալիևների ընտանիքի օֆշորները

PanARMENIAN.Net - Օֆշորային բանկային հաշիվների հազարավոր սեփականատերերի անուններ են հայտնվել Հետաքննող լրագրողների միջազգային կոնսորցիումի տրամադրության տակ: Նման տվյալներ է հրապարակել The Guardian բրիտանական թերթը: Տեղեկատվության հիմնական մասը վերաբերում է Բրիտանական Վիրգինյան կղզիներին:

Ինչպես գրում է թերթը, օֆշորներ ունեն նաև Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի ընտանիքի որոշ անդամներ: Օրինակ, ադրբեջանցի շինարարական ոլորտի մագնատ Հասան Գոզալը վերահսկում է նախագահի երկու դուստրերի անունով գրանցված ընկերությունները:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---