Երևանում տեղի կունենա Հայաստանի և Արցախի վետերան հանդբոլիստների հանդիպումը

Երևանում տեղի կունենա Հայաստանի և Արցախի վետերան հանդբոլիստների հանդիպումը

PanARMENIAN.Net - Ապրիլի 5-ին Երևանում տեղի կունենա Հայաստանի և Արցախի վետերան հանդբոլիստների ընկերական հանդիպումը, որը երկրորդը կլինի: Առաջին հանդիպումը կայացել է երկու տարի առաջ Ստեփանակերտում:

Արցախցի մարզիկները պարբերաբար մասնակցում են Հայաստանի տարբեր տարիքային խմբերի հանդբոլիստների և հանդբոլիստուհիների առաջնություներին և ցույց տալիս լավ արդյունքներ, իսկ բանակ զորակոչված Հայաստանի հանդբոլիստները Հայաստանի առաջնություններին մասնակցում են Արցախի թիմի կազմում:

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---