Սաիդ Ջալիլի. «Վեցնյակը» պետք է ընդունի ուրան հարստացնելու Իրանի իրավունքը

Սաիդ Ջալիլի. «Վեցնյակը» պետք է ընդունի ուրան հարստացնելու Իրանի իրավունքը

PanARMENIAN.Net - Իրանը ցանկանում է, որ Ալմաթիում Թեհրանի միջուկային ծրագրի շուրջ բանակցությունները սկսվեն «վեցնյակի» կողմից ուրան հարստացնելու Իրանի իրավունքը ճանաչելուց: Այդ մասին հայտարարել է Իրանի Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Սաիդ Ջալիլին, գրում է «ՌԻԱ Նովոստին»:

Նախօրեին ԵՄ դիվանագիտության ղեկավար Քեթրին Էշթոնը հույս է հայտնել, որ պատասխան կստանա Իրանից «վեցնյակի» առաջարկներին: Իր հերթին Իրանի ԱԳՆ մամլո քարտուղար Ռամին Մեհմանփարասթը հայտարարել է, որ «առաջիկա բանակցությունները կանցնեն խելամիտ մթնոլորտում, որը թույլ կտա կողմերին վերջնական հանգուցալուծման գալ»:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---