4 փետրվարի 2003 - 18:23 AMT
ԿՔՆՆԱՐԿՎԻ ԱԲԽԱԶԻԱՅՈՒՄ ԽԱՂԱՂԱՐԱՐ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ԱԴՐԲԵՋԱՆՑԻ ԶԻՆԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՆ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆԸ
Վրաստանի նախագահ Էդուարդ Շեւարդնաձեն մտադիր է Ադրբեջանի նախագահ Հեյդար Ալիեւի հետ քննարկել Աբխազիայում խաղաղարար գործողություններին ադրբեջանցի զինծառայողների մասնակցության հնարավորությունը: Մեկնաբանելով Աբխազիայում խաղաղարար գործողություններին մասնակցելու Ադրբեջանի պատրաստակամության մասին Ադրբեջանի դեսպանի հայտարարությունը, Էդուարդ Շեւարդնաձեն նշել է, որ Ադրբեջանը խորապես շահագրգռված է աբխազական հակամարտության կարգավորմամբ, ինչը մասամբ պայմանավորված է երկու երկրների առանձնահատուկ հարաբերություններով: Դրա հետ մեկտեղ Վրաստանի նախագահը նշել է, որ հարկ չէ որոշումներ ընդունել, որոնք շահավետ են Վրաստանի համար, սակայն այնքան էլ լավ չեն ընկալվի Ադրբեջանում: