
Այսօր՝ ժամը 12:00-ին, ԱՀԹ Սուրբ Սարգիս եկեղեցու «Արարատ» հոգևոր միության և ԵՀԽ Հայաստանյան Կլոր սեղան հիմնադրամի նախաձեռնությամբ, Նար Դոսի անվան թիվ 14 դպրոցի սիրիահայ երեխաների համար տեղի կունենա Սուրբ Աստվածածնի Ավետման տոնին նվիրված միջոցառում:
Համերգային ծրագրով հանդես կգան ԱՀԹ «Արարատ» հոգևոր միության «Արարատ» երգչախումբը և «Արարատ» պարախումբը:Կկատարվեն հոգևոր, ազգային, ժողովրդական երգեր և ժողովրդական պարեր, հայտնում են Արարատյան Հայրապետական թեմի մամլո դիվանից