5 ապրիլի 2013 - 13:32 AMT
Հնդկաստանում ապօրինի նորակառույցի փլուզումից 27 մարդ է զոհվել

Հդնկաստանի Մումբաի քաղաքում ապօրինի նորակառույցի փլուզումից 27 մարդ է զոհվել, հայտնում է Associated Press-ը, ևս 54 մարդ վնասվածքներ է ստացել:

Առաջին չորս հարկն արդեն կառուցված էր և շահագործվում էր, այնտեղ գրասենյակային ու բնակելի տարածքներ էին: Պետք է կառուցվեր ևս 4 հարկ, սակայն 4-րդ հարկը կառուցելիս շենքը փլուզվել է: