5 նոյեմբերի 2005 - 13:40 AMT
Փասադենայում տեղի է ունեցել երեկո` նվիրված Լոս Անջելեսում Հայաստանի Գլխավոր հյուպատոսության հիմնադրման 10-ամյակին
Հոկտեմբերի 28-ին Փասադենայում տեղի ունեցավ Լոս Անջելեսում Հայաստանի Հանրապետության Գլխավոր հյուպատոսության հիմնադրման 10-ամյակին նվիրված երեկույթ, որ կազմակերպել էին Կալիֆորնիայի համայնքային կազմակերպությունները, ավանդական կուսակցությունները եւ եկեղեցիներն ընդգրկող Միացյալ Մարմինը, հաղորդում է ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունը: Միջոցառման ընթացքում, որին ներկա էին շուրջ 450 հրավիրյալներ, ներկայացվեցին ՀՀ ԱԳ նախարար Վ.Օսկանյանի եւ ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Թ.Մարգարյանի շնորհավորական ուղերձները: Ելույթներ ունեցան Գլխավոր հյուպատոս Գագիկ Կիրակոսյանը եւ տարբեր կառույցների ղեկավարներ: Հյուպատոսության պատվավոր հյուրերի շարքում էին հանրաճանաչ կոմպոզիտոր Կոնստանտին Օրբելյանը, գրող-հրապարակախոս Ստեփան Ալաջաջյանը եւ անվանի երաժիշտ Ջիվան Գասպարյանը: Երեկոյի ընթացքում ներկայացվեց նաեւ ճոխ մշակութային ծրագիր: