5 ապրիլի 2013 - 10:13 AMT
Մարտունի քաղաքի և հարակից համայնքների բնակիչները դժգոհում են դատարաններից և ԴԱՀԿ-ից

Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի Գեղարքունիքի տարածքային գրասենյակի և Գեղարքունիքի հակակոռուպցիոն կենտրոնի աշխատակիցները Մարտունի քաղաքում հանդիպում ունեցան Մարտունու և հարակից համայնքների բնակիչների, պետական և հասարակական կազմակերպությունների, տեղական հեռուստաընկերության ներկայացուցիչների հետ:

Հանդիպման ընթացքում քաղաքացիները բողոքում էին դատարանների, ԴԱՀԿ ապահովող ծառայության, սոցիալական ապահովության պետական ծառայության աշխատակիցների կողմից իրենց պարտականությունների կատարման ընթացքում առաջացրած բյուրոկրատական քաշքշուկներից, ոչ իրավաչափ աշխատելաոճից, աշխատանքային փոխհարաբերությունների ընթացքում ծագած խնդիրներից:

ՄԻՊ գրասենյակից հայտնում են, որ հանդիպման վերջում քաղաքացիներին հնարավորություն տրվեց առանձին-առանձին ներկայացնել իրենց խնդիրները, իսկ Պաշտպանի լիազորության սահմաններում գտնվող խնդիրների լուծման համար քաղաքացիները դիմումներ ներկայացրեցին Պաշտպանին: