5 ապրիլի 2013 - 13:06 AMT
Գարրի Կասպարովը գտնում է, որ Լևոն Արոնյանը պատրաստ չէր տիտղոսի համար պայքարի մթնոլորտին

Լոնդոնում շախմատի հավակնորդների մրցաշարի ավարտից հետո, որտեղ Լևոն Արոնյանը զբաղեցրեց 3-րդ տեղը, Գարրի Կասպարովը կարծիք է հայտնել, որ հայ շախմատիստն ամուր չգտնվեց:

«Արոնյանը պատրաստ չէր տիտղոսի համար պայքարի մթնոլորտին: Լևոնը, հավանաբար, կոտրվեց դեռ 7-րդ տուրում, երբ չկարողացավ հաղթել Գրիշչուկին իր համար շահեկան դիրքում»,- աշխարհի նախկին չեմպիոնի խոսքն է մեջբերում crestbook.com-ը:

Ըստ Կասպարովի, հիմնականում, մրցաշարը ցույց տվեց, թե ով ով է: Հիշեցնենք, որ հաղթող դարձավ Մագնուս Կարլսենը, որն աշխարհի տիտղոսի համար կպայքարի Վիշվանաթան Անանդի հետ: