5 ապրիլի 2013 - 11:50 AMT
Պատանիների և երիտասարդների ԱԱ մասնակցելու են 5 հայ սուսերամարտիկներ

Հայաստանի պատանեկան հավաքականը կմասնակցի սուսերամարտի պատանիների և երիտասարդների աշխարհի առաջնությանը, որը կայանալու է ապրիլի 6-10-ը Խորվաթիայի Պորեջ քաղաքում:

Հավաքական թիմի կազմում հանդես են գալու ճկասուսերակիրներ Մայքլ Հովհաննիսյանը և Էմիլ Դանիելյանը, ինչպես նաև խոցասուսերակիրներ Էդուարդ Հովիկյանը, Արթուր Քոչարյանը և Լիլիթ Էվոյանը:

Մայքլ Հովհաննիսյանը արդեն Պորեջում է, որտեղ մարտի 29-ից մասնակցում է սուսերամարտի միջազգային հավաքին: Հովհաննիսյանն իրեն լավ է դրսևորել նաև այս տարվա փետրվարին Բուդապեշտում կայացած պատանիների և երիտասարդների առաջնության ընթացքում: