5 ապրիլի 2013 - 14:44 AMT
Հետևելով Օբամայի օրինակին՝ Քերին ևս իր տարեկան աշխատավարձի 5 տոկոսը փոխանցել է բարեգործությանը

ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին դաշնային բյուջեի պակասուրդի պատճառով որոշել է իր տարեկան աշխատավարձի 5 տոկոսը փոխանցել բարեգործությանը, հայտնել է պետքարտուղարության մամլո ծառայության ղեկավար Վիկտորիա Նուլանդը: Ինչպես նա պարզաբանել է, միջոցները կնվիրատվեն այն կազմակերպությանը, որն աջակցում է ԱՄՆ ԱԳ նախարարության աշխատակիցներին: