ՀԿԺՀ ԱԳՆ-ն առաջարկել է ՌԴ աշխատակիցներին հեռանալ երկրից

ՀԿԺՀ ԱԳՆ-ն առաջարկել է ՌԴ աշխատակիցներին հեռանալ երկրից

PanARMENIAN.Net - ՀԿԺՀ ԱԳՆ-ն առաջարկել է ՌԴ աշխատակիցներին հեռանալ երկրից անվտանգության նկատառումներով: Այդ մասին հայտնել է Փհենյանում ՌԴ դեսպանության մամլո կցորդ Դենիս Սամոյլովը:

«Ռուսական կողմն ի գիտություն է ընդունել դա, որոշում դեռ չի կայացվել»,-մեջբերում է նրա խոսքն «Ինտերֆաքսը»:

Մինչդեռ, նրա անձնական դիտարկումներով, դեռևս երկրում ոչ մի տարօրինակ բան չի կատարվում, իսկ դեպանատունն աշխատում է բնականոն կարգով:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---