Թուրք ազգայնականները դեմ են հայ լրագրող Էթյեն Մահչուբյանի ընդգրկմանը Իմաստունների հանձնաժողովում

Թուրք ազգայնականները դեմ են հայ լրագրող Էթյեն Մահչուբյանի ընդգրկմանը Իմաստունների հանձնաժողովում

PanARMENIAN.Net - Թուրք ազգայնականները կտրուկ են արձագանքել հայ լրագրող Էթյեն Մահչուբյանին քրդական խնդրի լուծման Իմաստունների հանձնաժողովի կազմում ընդգրկելու փաստին: Ազգայնական շարժում կուսակցությունից պատգամվոր Ահմեդ Դուրան Բուլուտը շատ անպարկեշտ է արտահայտվել հայ լրագրողին հանձնաժողովի կազմում ընդգրկելու մասին: «Ցուցակում մեկ հայ կա, խելացի մարդ է: Ուտեի նրա ուղեղը: Հայի խելքն ինձ պետք չէ: Ի՞նչ կարող է մտածել հայը թուրք ազգի համար: Մինչև երեկ պետությանը դեմ հանդես եկող մարդկանց, որոնք ցանկանում են վրեժ լուծել թուրք ազգից, վերցրել ու ընտրել են որպես իմաստուն մարդկանց»,-ասել է թուրք պատգամավորը, գրում է «Ակոս» թերթը:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
---