Կալանավորվել է «Զվարթնոց» մաքսատան ուղևորների մաքսային հսկողության բաժնի պետը

Կալանավորվել է «Զվարթնոց» մաքսատան ուղևորների մաքսային հսկողության բաժնի պետը

PanARMENIAN.Net - «Զվարթնոց» մաքսատան ուղևորների մաքսային հսկողության բաժնի պետը և Երևան քաղաքի բնակիչ, մաքսանենգության հանցակից Աշոտ Գասպարյանը Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների դատարանի որոշմամբ կալանավորվել են:

Հատուկ քննչական ծառայության փոխանցմամբ` «Զվարթնոց» մաքսատան ուղևորների մաքսային հսկողության բաժնի պետին և մաքսանենգության հանցակից Աշոտ Գասպարյանին մեղադրանքներ են առաջադրվել այն բանի համար, որ նախնական համաձայնությամբ վերջինս ԱՄԷ Դուբայ քաղաքից ձեռք է բերել 2702.58 կառատ խոշոր չափի ադամանդներ և Դուբայ-Երևան չվերթով տեղափոխել «Զվարթնոց» օդանավակայան:

ՀՀ հատուկ քննչական ծառայության վարույթում քննվող քրեական գործով սույն թվականի ապրիլի 4-ին ՀՀ ԿԱ ՊԵԿ «Զվարթնոց» մաքսատան ուղևորների մաքսային հսկողության բաժնի պետ Արսեն Փափազյանին և Երևան քաղաքի բնակիչ Աշոտ Գասպարյանին ՀՀ քրեական օրենսգրքի 215-րդ հոդվածով մեղադրանքներ են առաջադրվել այն բանի համար, որ նախնական համաձայնությամբ վերջինս ԱՄԷ Դուբայ քաղաքից ձեռք է բերել 2702.58 կառատ խոշոր չափի` 136.491.137 դրամարժեքով ադամանդներ և 2013թ. մարտի 1-ին Դուբայ-Երևան չվերթով տեղափոխել «Զվարթնոց» օդանավակայան:

Այնուհետև Արսեն Փափազյանն իր ենթակա` ՀՀ ԿԱ ՊԵԿ «Զվարթնոց» մաքսատան ուղևորների մաքսային հսկողության 3-րդ բաժանմունքի մաքսային տեսուչ Կարեն Գալստյանին հանձնարարել է օդանավակայանի ուղևորների սպասարկման բարձրակարգ սրահում Աշոտ Գասպարյանից ստանալ պոլիէթիլենային տոպրակի մեջ փաթեթավորված ադամանդները, առանց մաքսային հսկողության և հայտարարագրման տեղափոխել մաքսային հսկողության գոտուց դուրս և թաքցնել ավտոկայանատեղում կայանված, իրեն պատկանող «Նիսսան Տեանա» մակնիշի, 09 ՕԼ 080 պ/հ ավտոմեքենայում, ինչը նա կատարել է, և այն նույն պահին հայտնաբերվել է ՀՀ ազգային անվտանգության ծառայության աշխատակիցների կողմից ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում:

Նախաքննությունը շարունակվում է:

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---