Էդվարդ Նալբանդյանը Տաշքենդում մասնակցել է ԱՊՀ ԱԳ նախարարների խորհրդի նիստին

Էդվարդ Նալբանդյանը Տաշքենդում մասնակցել է ԱՊՀ ԱԳ նախարարների խորհրդի նիստին

PanARMENIAN.Net - Ապրիլի 5-ին ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը մասնակցեց Տաշքենդում կայացած ԱՊՀ անդամ պետությունների արտգործնախարարների խորհրդի նիստին։

Ինչպես հայտնու է ԱԳՆ մամլո ծառայությունը, ԱՊՀ երկրների արտգործնախարարները քննարկեցին հումանիտար ոլորտում համագործակցության խորացման, անվտանգության բնագավառում փոխգործակցության սերտացման և մի շարք այլ ուղղություններին առնչվող հարցեր։

Մասնավորապես, արտգործնախարարների խորհրդի կողմից հավանություն տրվեց ԱՊՀ երկրների միջև բարձրագույն և բարձրագույն մասնագիտական կրթության մասին փաստաթղթերի փոխադարձ ճանաչման մասին 1997թ. համաձայնագրի արդիականացման, մինչև 2020թ. ԱՊՀ երկրներում սպորտի և ֆիզիկական կուլտուրայի զարգացման Ռազմավարության 2013-2015թթ. միջոցառումների ծրագրին, ինչպես նաև 2014թ. ԱՊՀ-ում տուրիզմի տարի հայտարարելու վերաբերյալ որոշումների նախագծերին։

Հանդիպման մասնակիցները քննարկեցին տեղեկատվական տեխնոլոգիաների կիրառմամբ կատարվող հանցագործությունների դեմ պայքարի Հայեցակարգի նախագիծը, ԱՊՀ երկրների սահմանապահ գերատեսչությունների միջև համագործակցության Համաձայնագրի նախագիծը, ինչպես նաև անդամ երկրների հարկային (ֆինանսական) քննչական մարմինների ղեկավարների փոխգործակցության համակարգման խորհրդի կանոնադրության մեջ փոփոխությունների հետ կապված հարցեր։

Նախարարական խորհրդի օրակարգում էին նաև ԱՊՀ անդամ երկրների արտգործնախարարությունների միջև տարբեր մակարդակներով խորհրդակցությունների 2013թ. ծրագիրը, ինչպես նաև արտաքին քաղաքական գերատեսչությունների հյուպատոսական ծառայությունների Խորհրդատվական խորհրդի կանոնադրության նախագծի քննարկումը։

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
---