Թեղուտ. Հաղորդում ՀՔԾ-ին հանցագործության մասին

Թեղուտ. Հաղորդում ՀՔԾ-ին հանցագործության մասին

PanARMENIAN.Net - Այսօր կեսօրից հետո Թեղուտի պաշտպանության նախաձեռնության մի քանի անդամներ, բնապահպան-ակտիվիստներ Հանրապետության հրապարակից բողոքի երթով շարժվեցին դեպի ՀՀ դատախազության շենք՝ Հատուկ քննչական ծառայությանը հրապարակային հանցագործության մասին հաղորդումը հանձնելու:

Դեռ 2012թ. դեկտեմբերի 21-ին Թեղուտի պաշտպանության նախաձեռնությունը նման երթ էր կազմակերպել դեպի ՀՀ գլխավոր դատախազություն և Հատուկ քննչական ծառայություն, և հանցագործության մասին հաղորդում տեղադրվել է ՀՔԾ փոստարկղում` կապված ERM կազմակերպության զեկույցում տեղ գտած «Վալլեքս»-ին վերաբերող ապօրինությունների հետ: Թեև տասնօրյա ժամկետում ՀՔԾ-ն պարտավոր էր արձագանքել հաղորդմանը, բայց ոչ միայն արձագանք չեղավ, այլև 2013թ. հունվարին հերքվեց, որ նման հաղորդում է ստացվել:

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---