6 ապրիլի 2013 - 12:23 AMT
Հռոմի պապը կոչ է արել եկեղեցուն վճռական պայքար մղել երեխաների հանդեպ սեքսուալ բռնության դեմ

Հռոմի պապ Ֆրանցիսկոս Առաջինը կոչ է արել եկեղեցուն վճռական պայքար մղել երեխաների հանդեպ սեքսուալ բռնության դեմ, հայտնում է mignews.ru-ն:

«Եկեղեցու հեղինակության համար անհրաժեշտ է վերահսկել, որ մանկապղծության շուրջ սկանդալների մեղավորները պատժվեն»,-հայտարարել է հովվապետը արքեպիսկոպոս Գերհարդ Մյուլլերի հետ հանդիպմանը:

Եկեղեցական մանկապիղծներից տուժածներն ու նրանց հարազատները պահանջում են, որ եկեղեցին խոսքից անցնի գործի ու գտնում են, որ Վատիկանը թաքցնում է բռնության փաստերից շատերը հանրությունից: