Օբաման ներողություն է խնդրել Կալիֆորնիայի գլխավոր դատախազից

Օբաման ներողություն է խնդրել Կալիֆորնիայի գլխավոր դատախազից

PanARMENIAN.Net - ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման ներողություն է խնդրել Կալիֆորնիայի գլխավոր դատախազ Կամալա Հարիսից ապրիլի 5-ի միջոցառման ժամանակ նրան ուղղված հաճոյախոսության համար:

Բարեգործական ընդունելության ժամանակ Օբաման Հարիսին անվանել էր ամենահմայիչ գլխավոր դատախազը երկրում, ինչը հանրության վրդովմունքն էր առաջացրել, քանի որ շատերը համարել են դա անարդարության դրսևորում, երբ կնոջն աշխատանքային միջավայրում գնահատում են արտաքին տվյալների, և ոչ թե ունակությունների համար:

«Նախագահը ամենևին չէր ցանկանում վիրավորել Հարիսին և նվազեցնել նրա պրոֆեսիոնալ ունակությունները»,-ասել է նա, հայտնում է ՌԲԿ-ն:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---