Պակիստանի նախկին նախագահի թեկնածությունը հանել են խորհրդարանական ընտրություններից հավատի պակասի պատճառով

Պակիստանի նախկին նախագահի թեկնածությունը հանել են խորհրդարանական ընտրություններից հավատի պակասի պատճառով

PanARMENIAN.Net - Պակիստանում մի քանի տասնյակ թեկնածուներ հանվել են խորհրդարանական ընտրություններից, ներառյալ նախկին նախագահ Պերվեզ Մուշարաֆին: Ընտրական հանձնաժողովները անբավարար են համարել նրանց հավատարմությունը կրոնին ու բարոյական կերպարը:

Պակիստանի գլխավոր օրենքում ասվում է, որ թեկնածուն պետք է լինի լավ մահմեդական, մաքուր ու ազնիվ և խորապես ընկալի իսլամը:

Պակիստանի նախկին նախագահ Պերվեզ Մուշարաֆը ժամանել է Իսլամաբադ անցած կիրակի օրը: 2008-ին նա ստիպված եղավ հեռանալ իմպիչմենտի սպառնալիքի տակ և տեղափոխվեց Լոնդոն: Պակիստանում նա որոնվում է որպես կասկածյալ նախկին վարչապետ Բենազիր Բհուտտոյի սպանությանը մեղսակից լինելու կասկածանքով: Սակայն դատարանը ուրբաթ օրը թույլ է տվել նրան գրավ վճարել իր համար:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---