Վրաստանում կրկին սկսել են ռուսաց լեզու սովորել

Վրաստանում կրկին սկսել են ռուսաց լեզու սովորել

PanARMENIAN.Net - Վերջերս հիմնված Վրաց-ռուսական մշակութային, հումանիտար, տնտեսական զարգացման միջազգային կենտրոնը բացել է ռուսաց լեզվի անվճար դասընթացներ: Առաջին խմբերը բացվել են Գուրջաանիում: Նախատեսվում է դրանց բացումը երկրի ողջ տարածքում հայտնում է «Կովկասյան հանգույցը»:

Կենտրոնը ստեղծվել է Մոսկվայում հունվարի 15-ին, նրա հիմնադիրներն են գործարար Գելա Զավրաշվիլին, օլիմպիական չեմպիոն Միխայիլ Մամիաշվիլին և դերասանուհի Եկատերինա Սեմյոնովան: Այսօր կազմակերպությանն անդամակցում է 50 մարդ:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---