6 ապրիլի 2013 - 12:25 AMT
Կամո Արեյանն ընդունել է Դիարբեքիրի քրդաբնակ քաղաքի պատվիրակությանը

Երևանի քաղաքապետի տեղակալ Կամո Արեյանն ընդունել է Թուրքիայի Դիարբեքիր քրդաբնակ քաղաքի փոխքաղաքապետ Հեֆիզա Իպեկի գլխավորած պատվիրակությանը:

Արեյանը նշել է, որ Երևանում ազգային փոքրամասնությունների, այդ թվում նաև քրդական համայնքի, համար ստեղծված են բնականոն կենսագործունեության անհրաժեշտ պայմաններ, և նրանք բոլորն էլ պարբերաբար հանդես է գալիս մշակութային և այլ նախաձեռնություններով:

«Երևանը տարբեր մակարդակներում բազմաթիվ կապեր ունի աշխարհի մի շարք պետությունների քաղաքների հետ: Կարծում եմ, որ մշակութային երկխոսությունը կարող է նաև այլ ոլորտներում համագործակցելու լավ ազդակ հանդիսանալ» ,- նշել է նա:

Դիարբեքիրի քաղաքապետի տեղակալ Հեֆիզա Իպեկն էլ իր հերթին նշել է, որ Դիարբեքիրում մեծամասնություն կազմող քրդական համայնքը տեղի հայերի հետ մշտապես բարիդրացիական հարաբերություններ է պահպանում՝ ընդգծելով, որ հայերը շատ ակտիվ դերակատարում ունեն Դիարբեքիրի քաղաքական և տնտեսական կյանքում: Նա նաև հավելել է, որ վերջերս էլ վերաբացվել է Սուրբ Կիրակոս հայկական եկեղեցին: