«Արմավիայի» թռիչքների դադարեցումից հետո մյուս ավիաընկերությունները թանկացրել են Հայաստանից դեպի ՌԴ տոմսերը

«Արմավիայի» թռիչքների դադարեցումից հետո մյուս ավիաընկերությունները թանկացրել են Հայաստանից դեպի ՌԴ տոմսերը

PanARMENIAN.Net - «Արմավիայի» ավիաընկերության սնանկության հետ կապված պատմությունը նոր զարգացում է ստանում: «Արմավիայի» թռիչքների դադարեցումից հետո մյուս ավիաընկերությունները թանկացրել են Հայաստանից ՌԴ տոմսերը: Մասնավորապես, ապրիլի 2-ին ռուսական «Աերոֆլոտը» 80 եվրոյով թանկացրել է տոմսերը Հայաստանից բոլոր ուղղություններով:

Փորձագետները պարզաբանում են, որ հայ պաշտոնյաները չունեն ճնշման մեխանիզմներ, իսկ դա նշանակում է, որ օտարերկրյա ավիաընկերությունները կարող են փոխել գները ըստ ցանկության, հայտնում է «ՄԻՐ 24» հեռուստաալիքը:

Պաշտոնյաներն իրենց հերթին խոստանում են շտկել իրավիճակը: «Ես գտնում եմ, որ ավիաընկերությունները, որոնք վաղեմի գործընկերային հարաբերություններ ունեն Հայաստանի հետ և լուրջ երկարաժամկետ զարգացման պլաններ, չպետք է բարձրացնեն գները, օգտվելով իրավիճակից»,-հայտարարել է էկոնոմիկայի փոխնախարար Արա Պետրոսյանը:

Ապրիլի 1-ին փոխադրողը հայտարարեց իր գործունեությունը դադարեցնելու և սնանկության գործընթաց սկսելու մասին: Մինչդեռ, այդ ավիաընկերության տոմսերը գնված են մինչև հոկտեմբերի 26-ը: Արդեն գնված տոմսերի գումարը կսկսեն վերադարձնել ապրիլի 11-ին:

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---