6 ապրիլի 2013 - 14:19 AMT
Հոգեբան. Հայ կինը փորձում է աշխատանքը որակյալ կատարել և ընտանիքում, և աշխատանքում

Ըստ «Այգ» հոգեբանական ծառայությունների կենտրոնի հոգեթերապիայի և հոգեբանական խորհրդատվության բաժնի ղեկավար Մարիա Թևոսյանի, այսօր հայ կինը փորձում է իր աշխատանքը որակյալ կատարել և ընտանիքում, և աշխատավայրում:

«Ներկայումս կրթություն ստացած կանանց մեծ մասը նախընտրում է աշխատանքը, ուշ է ամուսնանում, իսկ որոշ ամուսնացած կանայք հետաձգում են առաջին երեխայի ծնունդը»,- ասաց «Սոցիալական արդարություն» ՀԿ հետազոտող Գայանե Հովակիմյանը:

Թևոսյանն էլ ընդգծեց, որ ամուսնալուծության թիվը Հայաստանում աճել է և ընդլայնված ընտանիքի տեսակից անցում է կատարվում ավելի միջուկային ընտանիքի, որտեղ ընդամենը երկու սերունդ է ապրում:

Իսկ փորձագետ Ռոման Ահարոնյանն ընդգծեց, որ երկիրն օրենքով պաշտպանում է մայրության շահերը: Կանայք էլ պետք է տեղյակ լինեն իրենց իրավունքներին: