6 ապրիլի 2013 - 14:23 AMT
Արմեն Իսրայելյան. Ադրբեջանն ու Թուրքիան ակտիվորեն քայլեր են ձեռնակրում Իրանը մասնատելու համար

Ադրբեջան պետության ստեղծումը արդեն իսկ Իրանի մասնատմանն էր ուղված, այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է իրանագետ Արմեն Իսրայելյանը: Ըստ նրա, այդ ժամանակ Իրանը այն ուժը չուներ, որ այդ կեղծ պետության կայացմանը խանգարեր:

«Այս վերջին տարիներին Ադրբեջանն ու Թուրքիան ակտիվորեն սկսել են քայլեր ձեռնակրել Իրանը մասնատելու համար: 2012 թվականի կեսերից սկսված այդ աշխատանքները աննախադեպ չափերի են հասել, և պաշտոնյաների կողմից են նաև բարձրաձայնվում»,- նշել է Իսրայելյանը:

Իսկ ըստ իրանագետ Ռուդիկ Յարալյանի, ադրբեջանական իշխանությունները սկսել են լրջորեն վախենալ տարածաշրջանային գորընթացների զարգացումներից և պետական մակարդակով են իրականացնում Իրանի վրա ներգործությունը:

«Ադրբեջանի հավակնությունները Իրանի հետ կապված իրատեսական չեն: Դրանք միայն այն դեպքում կիրականացվեյին, եթե Արևմտյան գերտերությունները նպատակ ունենային ցամաքային ռազմական գործողություններ իրականացնել Իրանի նկատմամաբ, որոնք հիմա բացառված են»,- շեշտել է նա:

Յարալյանի կարծիքով, այդ կերպ Ադրբեջանը փորձում է կարևորել իր դերը, բայց դա արհեստականորեն և ոչ տրամաբանված է անում: