Սիրիայում առևանգված իտալացի լրագրողները ողջ են ու շուտով ազատ կարձակվեն

Սիրիայում առևանգված իտալացի լրագրողները ողջ են ու շուտով ազատ կարձակվեն

PanARMENIAN.Net - Սիրիայում առևանգված չորս իտալացի լրագրողները ողջ են ու շուտով ազատ կարձակվեն, հայտնում է АНСА գործակալությունը:

Լրագրողներն իրենց լավ են զգում, ազատ կարձակվեն ու կտեղափոխվեն Թուրքիա:

Լրագրողները իտալական պետական ՌԱԻ հեռուստաընկերությունից են, նրանք «Պատմությունը մենք ենք» ծրագրի նկարահանող խմբի անդամներ են:

Ըստ սիրիական աղբյուրների, լրագրողները գտնվում են փոքր գյուղում Իդլիբ գավառի հյուսիսում, սիրիացի գրոհայինների մոտ:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---