Մեկնարկել է Businessgame նորարարական-ինտերակտիվ երիտասարդական խաղը

Մեկնարկել է Businessgame  նորարարական-ինտերակտիվ երիտասարդական խաղը

PanARMENIAN.Net - Ապրիլի 6-ին Tom Collins PUB-ում մեկնարկել է Businessgame նորարարական-ինտերակտիվ երիտասարդական խաղը: Այն կազմակերպել են Հայաստանի երիտասարդական հիմնադրամը և «Մերքեթինգի հայկական ակումբ» ՀԿ-ն։ Businessgame-ը բիզնես գործունեության սիմուլյատոր է. բանկի տոկոսները, ապրանքների գները և այլ թվային ցուցանիշներ գործակիցներով համապատասխանում են ՀՀ շուկայում առկա թվերին: Բիզնես խաղի առաջին ծրագիրը նվիրված է ՀՀ ձկնաբուծության ոլորտին։ Մերքեթինգի ակումբի նախագահ Տարոն Պարսամյանը նշել է, որ Businessgame անցկացնելու գաղափարը վաղուց կար, սակայն ժամանակ էր պետք այն նախապատրաստելու համար, քանի որ ՀՀ տնտեսության ճյուղերից մեկի սիմուլյատորը ստանալը բավականին բարդ գործընթաց էր, պետք էր հաշվարկել տարբեր գործակիցներ։

Ծրագրին մասնակցում են մարքեթինգ, գովազդ, բիզնես, PR կամ այլ նման մասնագիտություններ ունեցող բուհերի ուսանողները: Businessgame-ի ամենահաջողակ 3 գործարարները կստանան գումարային պարգևներ և արժեքավոր մրցանակներ`100000, 50000, 25000 դրամ:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
---