Հայաստանում նոր ԱԷԿ-ի շինարարության համար կպահանջվի 600-800 մլն դոլար

PanARMENIAN.Net - Հայաստանում նոր ԱԷԿ-ի շինարարության համար կպահանջվի 600-800 մլն դոլար, նախօրեին լրագրողներին է հաղորդել երկրի էներգետիկայի նախարար Արմեն Մովսիսյանը: Նրա խոսքերով, շինարարական աշխատանքները կարող են տեւել 5-7 տարի: Երկրում նոր ատոմակայանի կառուցման հարցը կքննարկվի ԱՄՆ էներգետիկայի դեպարտամենտի ներկայացուցիչների հետ: Մասնավորապես, ըստ նախարարի, քննարկվել են այսօր աշխարհում գործող ԱԷԿ-ների ընդունելի տարբերակները, որոնք համապատասխանում են անվտանգության եւ տնտեսման ժամանակակից պահանջներին, այն դեպքում եթե Հայաստանն ընտրի նոր ԱԷԿ-ի կառուցման սցենարը: Նախարարը նշել է, որ ամերիկյան կողմը ընդունելի է համարում ԱԷԿ-ի նոր բլոկի շինարարությունը: «Մենք համագործակցության ենք հրավիրել նրանց նոր միջուկային բլոկի շինարարության հիմնավորումը մշակելու նպատակով»,-նշել է Մովսիսյանը: Հիշեցնենք, որ Հայկական ԱԷԿ-ը կարող է աշխատել մինչեւ 2018 թվականը, սակայն Եվրամիությունը պնդում է այս կայանի փակման վրա, հաղորդում է Ռոսբիզնեսկոնսալթինգը:
 Ուշագրավ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին
Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով
---