Շահան Քանդահարյան. Լիբանանի նորանշանակ վարչապետն ավարտել է Բեյրութի Հայկազյան համալասարանը

Շահան Քանդահարյան. Լիբանանի նորանշանակ վարչապետն ավարտել է Բեյրութի Հայկազյան համալասարանը

PanARMENIAN.Net - Լիբանանի նորանշանակ վարչապետ Թամմամ Սալամը ընդհանրապես սուննի համայնքին մոտ ընկալված և չափավորականությամբ բնութագրվող անձնաւորություն է. նրա հայրը եվս եղել է Լիբանանի վարչապետ և տարիներ շարունակ վարել այդ պաշտոնը։ Այս մասին ասել Բեյրութում հրատարակվող «Ազդակ» օրաթերթի խմբագիր Շահան Քանդահարյանը՝ PanARMENIAN.Net ի թղթակցին մեկնաբանելով նոր վարչապետի նշանակումը երկրում: «Թե՜ հայրը և թե՜ ինքը լիբանանահայ համայնքի հետ ունեցել են հարգալիր հարաբերություններ։ Թամմամ Սալամը ինքը շրջանավարտ է Բեյրութի Հայկազյան համալասարանի, ինչը առիթ է հանդիսացել, որ նա մոտիկից շփվի լիբանանահայերի հետ։ Բոլոր նախադրյայլները այս պահի դրությամբ գնում են դեպի համախոհական և համաձայնական կառավարություն կազմելուն։ Երկրորդ հանգրվանը ի հարկե ընտրական օրինագծի որդեգրումն է, որի հիման վրա կազմակերպվելու են Լիբանանի խորհրդարանի ընտրությունները»,-ասել է Շահան Քանդահարյանը PanARMENIAN.Net ի թղթակցին:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
---