8 ապրիլի 2013 - 13:51 AMT
Մեկնարկել է Դուբայ- օփեն շախմատի միջազգային մրցաշարը

Ապրիլի 7-15 Դուբայում անցնում է շեյխ Ռաշիդ իբն Համդան ալ Մաքտումի շախմատի գավաթի խաղարկությունը: Առաջին տուրում Վլադիմիր Հակոբյանը սպիտակներով հաղթել է Նադիր Սամիրին (ԱՄԷ), Գաբրիել Սարգսյանը՝ Ժադե Շմիտին (Գերմանիա), Տիգրան Պետրոսյանը՝ Բիրգել Վենզելին (Գերմանիա):

Լիլիթ Գալոյանը հաղթել է հնդիկ Սամուհա Հարիկրիշնային, Մարկ Բասենչյանը զիջել է չեխ Վիկտոր Լազնիչկեին:

Մրցաշարի մրցանակային ֆոնդը կազմում է 50 հազար դոլար, հայտնում է մրցաշարի պաշտոնական կայքը: