8 ապրիլի 2013 - 12:24 AMT
Միչիգան նահանգի Տրոյա քաղաքում բացվել է Հայոց ցեղասպանության հուշարձանը

Միչիգան նահանգի Տրոյա քաղաքում բացվել է Հայոց ցեղասպնության հուշարձանը: Այն կանգնեցվել է Ռիվերփոյնթ պուրակում, Վիետնամի պատերազմի վետերանների հուշակոթողի հարևանությամբ: Հուշարձանի բացմանը ներկա են գտնվել Միչիգան նահանգի հայ համայնքի և քաղաքապետարանի ներկայացուցիչները, գրում է The Troy Record-ը: Հավաքվածներին դիմել է քահանա Ստեփանոս Դուդուկչյանը՝ ոգեկոչելով Արևմտյան Հայաստանում և Սիրիայի անապատում 1915թ. սպանվածների հիշատակը:

«Սա երկար ու դժվարին ճանապարհ էր «Վարդանանց ասպետների ու դուստրերի» համար, որը հաջողությամբ պսակվեց, և այսօր մենք տեսնում ենք մեր ութնամյա աշխատանքի պտուղները»,-ասել է հայկական կազմակերպության համանախագահ Ռալֆ Ենոքյանը:

Հուշակոթողի նախագիծը հավանություն է ստացել քաղաքապետարանի կողմից: Թերթը նշում է նաև, որ Ենոքյանը Ցեղասպանությունը վերապրածների ժառանգ է: Նրա հորը սպանել են, իսկ մայրն ու մորաքուրյրը փորկվել են կոտորածից: