8 ապրիլի 2013 - 13:02 AMT
Հնարավոր է, որ Գերմանիան պարտք է Հունաստանին 162 մլրդ եվրո

Հնարավոր է, որ Գերմանիան պարտք լինի Հունաստանին 162 մլրդ եվրո ռեպարացիաներ: Այդ մասին գրում է հունական «Տովիմա» պարբերականը, իսկ նրա վրա հղումով գերմանական «Շպիգելը»: Հույն լրագրողները հղում են կատարում Հունաստանի ֆինանսների նախարարության հատուկ հանձնաժողովի կողմից պատրաստված 80-էջանոց զեկույցին:

Հույն քաղաքական գործիչները բազմիցս են հայտարարել, որ բաց են համարում Գերմանիայի փոխհատուցումների հարցը ֆաշիստների հանցագործությունների համար: Բեռլինն այս հարցը համարում է փակված, քանի որ արդեն Աթենքին վճարել է 115 մլն մարկ՝ մոտ 50 մլն եվրո 1960թ. պայմանագրով, հայտնում է euronews-ը: