Սիբիրախտի դեպք է գրանցվել Գյումրի քաղաքում

PanARMENIAN.Net - Հայաստանի Գյումրի քաղաքում գրանցվել է սիբիրախտով վարկման դեպք: 47-ամյա կինը շուկայից միս է գնել, եւ այն պատրաստելուց հետո խոց է հայտնաբերել իր ձեռքի վրա: Կինը դիմել է բժշկի եւ տեղափոխվել է ինֆեկցիոն հիվանդանոց: Հայաստանի առողջապահության մամլո քարտուղարը հայտարարել է, որ մանրէաբանական ստուգումներից հետո Գյումրիի մասնագետները ախտորոշել են սիբիրախտ: Այնուամենայնիվ, առողջապահության նախարարությունը դեռեւս չի ստացել սիբիրախտի առկայությունը հաստատող վերջնական արդյունքները` դրանք հայտնի կդառնան առաջիկայում: Հարկ է նշել, որ սա սիբիրախտով վարակման միակ դեպքն է Հայաստանում, հաղորդում է «Ռեգնում» գործակալությունը:
 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
---