8 ապրիլի 2013 - 14:49 AMT
Լևոն Տեր-Պետրոսյանը չի մասնակցելու Սերժ Սարգսյանի երդմնակալության արարողությանը

ՀՀ առաջին նախագահ, ՀԱԿ առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանը չի մասնակցելու վերընտրված նախագահ Սերժ Սարգսյանի երդմնակալության արարողությանը: Այս մասին PanARMENIAN.Net-ի թղթակցի հետ զրույցում ասաց ՀԱԿ մամուլի խոսնակ Արման Մուսինյանը: Ինչպես հայտնի է, ԱԺ ՀԱԿ խմբակցությունը ևս չի մասնակցելու այդ արարողությանը:

Ավելացնենք, որ վաղը` ապրիլի 9-ին, ժամը 12:00-ին, Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում ԱԺ հատուկ նիստի ժամանակ Սերժ Սարգսյանը կստանձնի ՀՀ նախագահի պաշտոնը: