9 նոյեմբերի 2005 - 17:27 AMT
ՀՀ-ում կայանալիք սահմանադրական հանրաքվեի անցկացման համար հատկացվել է շուրջ 283 մլն դրամ
Այսօր կայացած հերթական նիստում Հայաստանի կառավարությունը հանձնարարել է ՀՀ ֆինանսների եւ էկոնոմիկայի նախարարությանը` կառավարության պահուստային ֆոնդի հաշվին Կենտրոնական ընտրական հանձնաժողովին հատկացնել 283 մլն 449 հազար 91 դրամ, հաղորդում է ՀՀ կառավարութան մամլո ծառայությունը: Այդ գումարը կօգտագործվի նոյեմբերի 27-ին կայանալիք «ՀՀ Սահմանադրությունում փոփոխություններ կատարելու մասին» նախագծի հանրաքվեի նախապատրաստման եւ անցկացման ծախսերը ֆինանսավորելու համար: