8 ապրիլի 2013 - 16:13 AMT
Դավիթ Նալբանդյան. Շատ ուրախ ենք, որ զուգախաղում կարևոր միավոր բերեցինք թիմին

Արգենտինահայ թենիսիտ Դավիթ Նալբանդյանը գոհ է իր խաղից Դևիսի գավաթի քառորդ եզրափակչում Ֆրանսիայի հավաքականի հետ խաղում:

«Մեզ հաջողվեց շատ լավ խաղ անցկացնել: Հենց սկզբից մենք վստահ խաղացինք: Եղանակային պայմանները լավը չէին, քանի որ ուժգին քամի էր փչում: Սակայն մենք կարողացանք հարմարվել: Շատ ուրախ ենք, որ կարևոր միավոր բերեցինք թիմին»,-Նալբանդյանի խոսքն է մեջբերում Gotennis-ը:

Նալբանդյանն ու Օրասիո Սեբալյոսը չորս սեթում հաղթել են Ժուլյեն Բենետտոյին ու Միքայել Լոդրային 3:6, 7:6, 7:5, 6:3 հաշվով:

Արգենտինայի հավաքականը հաղթեց Ֆրանսիային և կիսաեզրափակչում կհանդիպի Չեխիայի հետ: