8 ապրիլի 2013 - 16:09 AMT
Գագիկ Ծառուկյանը չի մասնակցի Սերժ Սարգսյանի երդմնակալության արարողությանը

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանը չի մասնակցելու ՀՀ վերընտրված նախագահ Սերժ Սարգսյանի երդմնակալության արարողությանը: ԲՀԿ նախագահի մամուլի խոսնակ Իվետա Տոնոյանը PanARMENIAN.Net-ի թղթակցի հետ զրույցում ասաց, որ Գագիկ Ծառուկյանն արտերկրում է:

Հիշեցնենք, որ Գագիկ Ծառուկյանը չէր մասնակցել նաև փետրվարի 18-ին կայացած նախագահի ընտրությունների քվեարկությանը: Այն ժամանակ ևս ԲՀԿ առաջնորդը Հայաստանում չէր:

ԲՀԿ մամուլի խոսնակ Տիգրան Ուրիխանյանն էլ PanARMENIAN.Net-ի թղթակցի հետ զրույցում ասաց, որ երդմնակալության արարողությանը մասնակցելու հարցը ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունը չի քննարկել, և չի կարող ասել` կմասնակցեն, թե` ոչ: