8 ապրիլի 2013 - 16:36 AMT
Հ.Աբրահամյանն` ավագանու ընտրության մասին. Մենք որևէ մեկի հետ չենք մարտնչում

Հանրապետական կուսակցությունն ամեն ինչ անելու է, որ Երևանի ավագանու ընտրություններն անցնեն կոռեկտության սահմաններում, հավաստիացնում է ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը:

Այսօր լրագրողների հետ ճեպազրույցում ԱԺ նախագահն ասաց, որ ՀՀԿ-ն մրցակից է համարում բոլոր քաղաքական ուժերին: «Մենք ե՞րբ ենք որևէ մեկին ստորադասել կամ թերագնահատել, մենք որևէ մեկի հետ չենք մարտնչում, այլ փորձելու ենք ամեն ինչ անել, որ ՀՀԿ անդամների թիվը շատ լինի Երևանի քաղաքապետարանում»,- ասաց Հովիկ Աբրահամյանը: