Է.Մամեդյարով. 2006 թվականի սկզբից կակտիվանան ղարաբաղյան խնդրի լուծմանն ուղղված ջանքերը

PanARMENIAN.Net - 2006 թվականի սկզբից կակտիվանան Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմանն ուղղված ջանքերը: Այդ մասին լրագրողների հետ զրույցում հայտարարել է Ադրբեջանի ԱԳՆ ղեկավար Էլմար Մամեդյարովը: ԱՀ արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարի խոսքերով, արդեն պայմանավորվածություն կա Արդբեջանի եւ Հայաստանի ԱԳՆ ղեկավարների միջեւ դեկտեմբերի 4-5 Լյուբլյանայում հանդիպում անցկացնելու վերաբերյալ, թեեւ նրա ձեւաչափը դեռեւս համաձայնեցված չէ: «Հնարավոր է, որ դա առանձնազրույց լինի, սակայն չի բացառվում, որ բանակացություններն անցնեն ԵԱՀԿ երկրների ԱԳՆ ղեկավարների հանդիպման շրջանակներում»,-ասել է Է.Մամեդյարովը` նկատելով, որ հանդիպմանը մասնակցելու նպատակով Լյուբլյանա կժամանեն ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները: Անդրադառնալով բանակցային գործընթացի շարունակմանը` Է.Մամեդյարովը նշել է, որ նոյեմբերի 10-ին համանախագահները հանդես են եկել խաղաղ բանակցությունների մասին զեկույցով Վիեննայում ընթացող ԵԱՀԿ Մշտական խորհրդի նիստում: Միեւնույն ժամանակ ԱԳՆ ղեկավարը հաղորդել է, որ ընթացիկ տարվա դեկտեմբերի կեսին նախատեսվում է ԵԱՀԿ ՄԽ համանախագահների այցը տարածաշրջան, հաղորդում է «Թրենդ» գործակալությունը:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---