8 ապրիլի 2013 - 17:22 AMT
Շենգավիթի աղջիկների թիմը դարձել է Մ-14 տարեկանների Հայաստանի հանդբոլի չեմպիոն

Մինչև 14 տարեկան հանդբոլիստուհիների Հայաստանի առաջնությունը ավարտվել է Շենգավիթի թիմի հաղթանակով: Մարզիչ Աստղիկ Գյուրջինյանի սաները վստահորեն առավելության են հասել բոլոր մրցակիցների նկատմամբ և նվաճել չեմպիոնի կոչումը: Շենգավիթցիները վերջին խաղում 28:13 հաշվով հաղթել են Գորիսի թիմին, որն էլ զբաղեցրել է 3-րդ տեղը:

Արծաթե մեդալներ նվաճել է ԽՄՕՄՄ թիմը, իսկ 4-7 տեղերը զբաղեցրել են Աջափնյակի, Նոր Նորքի, Քաջարան և ՀՄԴ-ի թիմերը: