8 ապրիլի 2013 - 17:25 AMT
Հրդեհ է բռնկվել անտառում` Գեղարքունիքի մարզի Չկալովկա գյուղի մոտակայքում

Այսօր ժամը 16.08-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Գեղարքունիքի մարզի Չկալովկա գյուղի մոտակայքում` անտառում: Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ: Այս մասին PanARMENIAN.Net-ին տեղեկացնում են ԱԻՆ լրատվական ծառայությունից: Ավելի ուշ կտրվի լրացուցիչ տեղեկություն: